ՀՀ կրթությանգիտությանմշակույթի և սպորտի նախարարությանԵրևանում «Գյոթե» կենտրոնի և ՀԻգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի աջակցությամբ օգոստոսի 23-ից սեպտեմբերի 3-ը Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնում լուսանկարիչ Զավեն Խաչիկյանը կներկայացնի իր նոր՝ «Վերաբերմունք»/«Einstellung» խորագրով ցուցահանդեսը։ Ցուցահանդեսի պաշտոնական բացումը տեղի կունենա օգոստոսի 24-ին՝ ժամը 18։00-ին։

Նշենք, որ ցուցահանդեսի շրջանակում կանցկացվի հանրային քննարկում: Երևանյան ցուցահանդեսին զուգահեռ՝ Գյումրիի «Gallery 25» ցուցասրահում օգոստոսի 31-ին կկազմակերպվի ցուցադրություն-քննարկում:

Լուսանկարչական ցուցահանդեսի հիմքում 2020-2021 թթ. համավարակ-պատերազմի պայմաններում Երևանի Իսահակյան թաղամասի բնակիչ` լուսանկարիչ Զավեն Խաչիկյանի բակն է, լուսանկարային անդրադարձները` դիտված բազմաբնակարան շենքի նրա պատուհանից:

«Սա մի փորձ է ակնադիտական (visual) տիրույթում հետահայաց զննելու ներկան` նյութի մեջ ընդգծելով արվեստայինը: Դիտողին հնարավորություն կընձեռվի միջամտել լուսանկարներին` դառնալ համաստեղծող: Նախագծի ոգեշնչման աղբյուր է հանդիսացել գերմաներեն «Einstellung» («Վերաբերմունք») բառը. ակնադիտական արվեստում ընդգրկուն հասկացություն, որին մանրամասն անդրադարձել է գերմանացի հանրահռչակ ռեժիսոր Վիմ Վենդերսը»,- ասում է Զավեն Խաչիկյանը։

Ցուցահանդեսի առաջնային հիմնախնդիրներն են լուսանկարչության և արվեստի այլ բնագավառների միջև կապերի զարգացման հարցերի քննարկումը, արդի լուսանկարչության այլընտրանքային ուղիների բացահայտումը, լուսանկարչություն-մարդ-միջավայր-իրադարձություն հարաբերություններում արվեստային գործոնի կարևորումը, պատկերահանդեսի` նորարարական ինտերակտիվ հարթակի վերակերպումը:

184