ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի համապատասխան հրամաններով՝ լիցենզավորված անձանց կողմից կրթական ծրագրերով լիցենզավորող մարմին ներկայացվող հաշվետվության ձևերում կատարվել են փոփոխություններ, որոնցով լիցենզավորման պարտադիր պայմանների ու պահանջների վերահսկողությունն արդյունավետ դարձնելու նպատակով ավելացել են մի շարք անհրաժեշտ պահանջներ:

Մասնավորապես, ԿԳՄՍ նախարարի 2021 թվականի հուլիսի 30-ի թիվ 57-Ն և թիվ 58-Ն հրամաններով՝ փոփոխություններ են կատարվել լիցենզավորված անձանց կողմից կրթական ծրագրերով լիցենզավորող մարմին ներկայացվող լիցենզավորված գործունեությանն առնչվող հաշվետվության ձևերում (2012 թվականի հոկտեմբերի 2-ի թիվ 927-Ն հրաման) և լիցենզավորված անձանց կրթական ծրագրերով տրամադրվող լիցենզիայի ներդիրի ձևերում (2012 թվականի փետրվարի 10-ի թիվ 109-Ն հրաման):

Հրամաններն ուժի մեջ են մտել 2021 թվականի օգոստոսի 12-ին։ Լիցենզավորված գործունեությանն առնչվող հաշվետվություններն այսուհետ պետք է լրացնել համաձայն հաստատված ձևաչափերի, որոնք կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային եղանակով՝ նախարարության էլփոստին ([email protected] կամ [email protected]):

134