Արտակարգ դեպք Երեւանում. ամուսինը վիճելուց հետո թունավոր նյութ է փչել կնոջ վրա. թունավորվել են նաեւ շենքի բնակիչները

Երեւանի Իսակովի պողոտա 50/5 հասցեում գտնվող շենքում քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել: Ականատեսները NEWS.am-ին պատմեցին, որ կինը եկել է նախկին ամուսնու շենք, որպեսզի տեսակցի երեխային, սակայն նրանք բնակարանի մուտքի մոտ վիճաբանել են, ինչից հետո ամուսինը անհայտ նյութ է փչել նախկին կնոջ ուղղությամբ:
Նյութն ըստ էության թունավոր է եղել, քանի որ քիչ անց շենքի բնակիչների ինքնազգացողությունը վատացել է եւ մի քանի շտապօգնության մեքենաներ են կանչել այս հասցե:
Մեր տեղեկություններով կնոջը տեղափոխել են հիվանդանոց, իսկ տղամարդուն տարել են ոստիկանություն:
Շենքի բնակիչները առաջին օգնություն են ստացել շտապօգնության մեքենաներում:
Այս պահին ժամանել են Ոստիկանության աշխատակիցներ, որոնք փորձում են պարզել դեպքի հանգամանքները:
30 Օգոստոս, 2021 01:58
2896
Վերջին մեկ ամսվա ընթացքում Արցախում կտրուկ աճել են շմոլ գազով թունավորվելու դեպքերը
25 Նոյեմբեր, 2021 23:13
ՀՀ նախագահն այցելել է Թուրքմենբաշիի նավթի վերամշակման գործարան
06 Օգոստոս, 2025 20:33
Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի հատվածում մեկնարկել են միջին նորոգման աշխատանքները
06 Օգոստոս, 2025 16:26
ՀՀ նախագահն այցելել է Թուրքմենբաշիի նավթի վերամշակման գործարանային համալիր
06 Օգոստոս, 2025 15:04
Ալյոնա Վոդոնաեւան պամել է բռնաբարության ու անպտղության մասին
29 Հուլիս, 2020 22:31
ՔԿ շենքից 590 հազար դոլարի հափշտակության գործով կալանավորված Գոռ Թադևոսյանի խափանման միջոցը փոխվել է տնային կալանքով
25 Հուլիս, 2025 16:58
ՊՆ նախկին շենքի տարածքից բուժօգնության տեղափոխված 4 ամսական երեխայի կյանքին վտանգ չի սպառնում
22 Փետրվար, 2023 23:36
Դադարեցվել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բազմաբնակարան շենքի գազամատակարարումը
03 Հունվար, 2023 20:52
Հրդեհ Երևանի Շիրակի փողոցի շենքերից մեկում. բնակիչները տարհանվել են
26 Հունվար, 2025 15:29