Միլանում բազմահարկ շենք է այրվել
5-հարկանի շենքն այրվել է Միլանի արվարձանում, բնակիչների մեծամասնությունը տարհանվել է, հաղորդում է ANSA գործակալություն-ը:
Բազմաբնակարան շենքում բնակվում է մինչեւ 70 ընտանիք: Տուժածների մասին տեղեկություններ չկան, հայտնի չէ նաեւ, թե արդյո՞ք ինչ-որ մեկը դեռեւս գտնվում է շենքում: Դեպքի վայրում աշխատում են հրշեջ հաշվարկներ եւ ժամանում են շտապօգնության մեքենաներ: Օջախը, նախնական ենթադրություններով, գտնվում է վերեւի հարկերում: Հրդեհը հանգեցրել է ամբողջ շրջանի ծխահարմանը:
30 Օգոստոս, 2021 03:31
443