«Շրջակա միջավայրի գիտությունները՝ հանուն կայուն առողջության» միջազգային առցանց ամառային դպրոց
«Շրջակա միջավայրի գիտությունները՝ հանուն կայուն առողջության» միջազգային առցանց ամառային դպրոց 2018-2022 թթ. ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը և ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը իրականացնում են Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող 598232-EPP-1-2018-1-ITEPPKA2-CBHE-JP «Շրջակա միջավայրի պաշտպանություն (բնապահպանություն) կրթական ծրագրերի արդիականացում Հայաստանի և Վրաստանի համար» էրազմուս+ կարողությունների զարգացման ծրագիր, որով նախատեսվում է բարելավել կրթական ծրագրերի որակը Հայաստանում և Վրաստանում, ապահովել առարկայական ծրագրերի բազմակողմանի արդիականացում: Սույն ծրագրի շրջանակներում ս/թ սեպտեմբերի 6-ից 13-ը անցկացվում է «Շրջակա միջավայրի գիտությունները՝ հանուն կայուն առողջության» միջազգային առցանց ամառային դպրոցը, որի նպատակն է Հայաստանում և Վրաստանում բնապահպանական կրթական ծրագրերի արդիականացման աշխատանքները լրացնել հետազոտեն նորարարական ուսուցման ձևերով: Միջոցառումը նախատեսում է ներգրավել մագիստրանտների և ասպիրանտների, որոնք կապահովեն շրջակա միջավայրի պահպանության ոլորտում գիտական կարիերայի փոխանակում և խթանում: «Շրջակա միջավայրի գիտությունները՝ հանուն կայուն առողջության» ամառային դպրոցը, որը իրականացվում է Menvipro «Շրջակա միջավայրի պաշտպանություն (բնապահպանություն)» կրթական ծրագրերի արդիականացում Հայաստանի և Վրաստանի համար կարողությունների զարգացման Էրազմուս+ ծրագրի շրջանակներում, այժմ բաց է գրանցման համար։ Ամառային դպրոցի վեբէջ՝ https://www.summerschool.menvipro.org/home/en/ Գրանցման հղում՝ https://bit.ly/MenviProRegistration /// https://www.menvipro.org/ Մասնակցությունն անվճար է և հնարավորություն է ընձեռում հավաքել 2 ECTS կրեդիտ
01 Սեպտեմբեր, 2021 19:33
1184
Նախապատրաստվում ենք Էկոպարեկային ծառայության մեկնարկին․ ՇՄ նախարար
19 Հունիս, 2026 17:03
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
09 Հունիս, 2026 12:14
Հունիսի 5-ը Շրջակա միջավայրի համաշխարհային օրն է․ Հայաստանում նշվում է նաև Բնապահպանի օրը
05 Հունիս, 2026 09:52
Միջազգային փորձագիտական թիմի հետ քննարկվել են արդյունաբերական թափոնների քարտեզագրման և շրջանաձև տնտեսության զարգացման ծրագրերը
13 Մայիս, 2026 12:03
Շրջակա միջավայրի նախարարության տարեկան հաշվետվությունը. վարչապետը տեսանյութ է հրապարակել
10 Փետրվար, 2026 16:25
Շրջակա միջավայրի նախարարն ընդունել է Գերմանիայի դեպանին
16 Հունվար, 2026 19:16
Մենք վարելու ենք մասնագիտությունների խոշորացման քաղաքականություն. Անդրեասյան
23 Հունիս, 2021 19:53