62-ամյա տղամարդը մահացել է Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով
2021 թ. սեպտեմբերի 2-ին՝ ժամը 11:40-ի սահմաններում, Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում Արագածոտնի մարզի 62-ամյա բնակիչն իր վարած «Վազ 21099» մակնիշի ավտոմեքենայով դեպի Արթիկ քաղաք ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել այնտեղ կայանած «Զիլ-130» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինիս վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն, իսկ մյուս վարորդը մահացել է:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվող նյութերով կատարվել են ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի վայրի և տրանսպորտային միջոցների զննություններ, նշանակվել են դատաբժշկական և դիակի դատաբժշկական փորձաքննություններ:
03 Սեպտեմբեր, 2021 15:45
568
62-ամյա կնոջը վրաերթի ենթարկած վարորդը ներկայացել է
22 Հուլիս, 2021 17:50
Պարզվել են Գետափ գյուղի 62-ամյա բնակչի՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք ստանալու հանգամանքները
01 Մարտ, 2021 19:45
Երևանում կառուցվող էլիտար շենքի աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը․ տղամարդը մահացել է
24 Օգոստոս, 2026 21:38
Երևանում ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
27 Հուլիս, 2026 21:31
49-ամյա տղամարդը 50 հազար դրամ ընտրակաշառք է տվել, ձերբակալման ժամանակ մեքենայով փորձել է դիմել փախուստի
14 Մայիս, 2026 18:35