ԱՊՀ երկրների խաղերում հայ բռնցքամարտիկները 4 մեդալ են նվաճել (լուսանկարներ)
Սեպտեմբերի 2-ից Կազանում ընթանում են ԱՊՀ երկրների առաջին խաղերը, որոնց մասնակցում է 14-23 տարեկան շուրջ 1600 մարզիկ:
Հայաստանն այս խաղերում ունի 55 ներկայացուցիչ, նրանցից 4-ն արդեն մեդալ են նվաճել:
Բռնցքամարտի հավաքականից Հարություն Խաչատրյանը (52), Հայկ Թադևոսյանը (54 կգ), Դավիթ Սիմոնյանը (80 կգ) դարձել են
արծաթե մեդալակիր, իսկ Արշակ Բաբլումյանը (63 կգ)՝ բրոնզե:
Հայաստանի ավագ տարիքի պատանիների բռնցքամարտի հավաքականի ավագ մարզիչ Արշավիր Գրիգորյանը, ամփոփելով հայ
բռնցքամարտիկների ելույթները, նշել է, որ գրանցած արդյունքները գոհացնող են. «Մեդալակիր բռնցքամարտիկները դեռ շատ երիտասարդ են և խոստումնալից: Համոզված եմ՝ հետագայում նրանց մեդալների
գույնը փոխվելու է: Օրինակ՝ Դավիթ Սիմոնյանից սպասելիքները շատ մեծ են. վստահ եմ՝ նա ապագայում կդառնա Եվրոպայի
չեմպիոն և կգրանցի այլ նվաճումներ ևս: Բոլորի համար այս խաղերը շատ մեծ փորձ էին. օրինակ՝ մեդալակիրներից Հայկ Թադևոսյանն առաջին անգամ է մասնակցում նման խոշոր մրցաշարի: Խաղերին մասնակցության և ձեռք բերած փորձառության համար
շնորհակալ ենք ԿԳՄՍ նախարարությանը և Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիային»:
Հավելենք՝ նախատեսվում է, որ սեպտեմբերի 7ից հայ մարզիկների ելույթներին մրցավայրից կհետևեն նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:
07 Սեպտեմբեր, 2021 15:16
1105
Մահացել է բռնցքամարտի աշխարհի առաջին չեմպիոնը
15 Օգոստոս, 2026 19:40
Հայաստանի բռնցքամարտի հավաքականը Աշխարհի գավաթի խաղարկությունն ավարտել է մեկ արծաթե մեդալով
27 Ապրիլ, 2026 19:03
Բռնցքամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր
26 Ապրիլ, 2026 17:26
Կապանում անցկացվել է ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
27 Հուլիս, 2026 12:47
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
24 Հուլիս, 2026 22:05
Կապանը` ԱՊՀ 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաք․ ծրագիրը մեկնարկել է համերգով և նամականիշի թողարկմամբ
23 Հուլիս, 2026 23:30
Ադրբեջանական կողմը հստակ ուղերձ հղեց, որ իրենց ընկալմամբ 2 երկիրն էլ անվտանգային առումով նույն նավի մեջ են․ Մինասյան
13 Ապրիլ, 2026 12:17
Նախագահն ընդունել է Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների բարձր ներկայացուցիչների պատվիրակությանը․ տեսանյութ
03 Հունիս, 2025 18:32
2022-2024-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հայտնաբերել է 700-ից ավելի հետախուզվողի և փոխանցել ԱՊՀ անդամ պետություններին
27 Մայիս, 2025 12:00