Հայաստանը ևս 4 մեդալ է նվաճել ԱՊՀ երկրների առաջին խաղերում (լուսակարներ)
Կազանում անցկացվող ԱՊՀ երկրների առաջին խաղերում հայ մարզիկներն արդեն 5 արծաթե և 4 բրոնզե մեդալ են նվաճել, ևս 2 բրոնզե մեդալ երաշխավորված է մուայթայ մարզաձևում:
Սեպտեմբերի 7-ին ավարտվել է սամբոյի մրցաշարը, որտեղ Հայաստանն ուներ 6 ներկայացուցիչ: Նրանցից 3-ը՝ Դավիթ Հովսեփյանը (58 կգ), Արամ Աղաջանյանը (64 կգ) և Արշավիր Բաղրամյանը (79 կգ) դարձել են բրոնզե մեդալակիր:
Այսօր Հայաստանի 5-րդ արծաթե մեդալն է նվաճել հրաձիգ Հայկ Բաբայանը: Հրացան մրցաձևում նա 623.1 միավորով երկրորդ հորիզոնականով անցել է եզրափակիչ փուլ, իսկ եզրափակչում 245.3 միավորով արժանացել է արծաթե մեդալի:
Ավելի վաղ բռնցքամարտիկներ Հարություն Խաչատրյանը (52), Հայկ Թադևոսյանը (54 կգ), Դավիթ Սիմոնյանը (80 կգ) նվաճել էին արծաթե մեդալ, իսկ Արշակ Բաբլումյանը (63 կգ)՝ բրոնզե, ևս մեկ արծաթե մեդալ կորեշ մարզաձևում նվաճել էր Գևորգ Մանուկյանը (65 կգ):
Հավելենք, որ այսօրվանից ԱՊՀ երկրների առաջին խաղերում հայ մարզիկների ելույթներին հետևում է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը: Նա սեպտեմբերի 7-12-ն աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում է:

09 Սեպտեմբեր, 2021 15:05
1058
Կապանում անցկացվել է ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
27 Հուլիս, 2026 12:47
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
24 Հուլիս, 2026 22:05
Կապանը` ԱՊՀ 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաք․ ծրագիրը մեկնարկել է համերգով և նամականիշի թողարկմամբ
23 Հուլիս, 2026 23:30
ՌԴ ԱԳՆ-ն ՀԱՊԿ դեսպաններին տեղեկացրել է Մոսկվայի և Վաշինգտոնի միջև շփումների մասին
20 Փետրվար, 2025 15:16
Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
16 Հունվար, 2025 19:21
Անահիտ Ավանեսյանը հանդիպել է ԵՄ երկրների դեսպանների հետ
17 Հոկտեմբեր, 2024 00:35
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ և հնարավորություններ. վարչապետը ներկա է գտնվել խաղերի փակման հանդիսավոր արարողությանը
08 Օգոստոս, 2026 20:37
ՆԳՆ թիմը ռեկորդներ է սահմանել բանակային խաղերում
08 Օգոստոս, 2026 18:33
Նոր պայքար խաղամոլության դեմ. կգործի միասնական վերահսկողության հարթակ (տեսանյութ)
06 Օգոստոս, 2026 10:14