Եվրասիական տնտեսական հանձնաժողովում քննարկվել են երկու միջազգային պայմանագրերի վերաբերյալ հայեցակարգային հարցեր, որոնք պետք է ընդունվեն գազի, նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկաներ ստեղծելու համար։ Քննարկումներին մասնակցել են ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Տեմիրբեկ Ասանբեկովը և ԵԱՏՄ անդամ երկրների համապատասխան գերատեսչությունների փոխնախարարները:

Հիշեցնենք, որ ավելի վաղ եվրասիական «հնգյակ» երկրները ղեկավարների մակարդակով հաստատել էին ԵԱՏՄ նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկաների ձևավորման հայեցակարգը և ծրագիրը: Փաստաթղթերի նույն փաթեթն ընդունվել է գազի ընդհանուր շուկայի համար: Հաջորդ կարեւոր փուլը լինելու է գազի, ինչպես նաեւ նավթի ու նավթամթերքի ընդհանուր շուկաների ձեւավորման միջազգային համաձայնագրերի ընդունումը ԵԱՏՄ-ում: Սա անհրաժեշտ է միասնական շուկաներ ստեղծելու, միասնական իրավական համակարգ կառուցելու համար:

Ներկայումս իրականացվում է աշխատանքներ ընդհանուր շուկաների ձևավորման և ազգային օրենսդրությունների ներդաշնակեցման ուղղությամբ՝ հաշվի առնելով ԵԱՏՄ պայմանագրով նախատեսված հիմնական այն սկզբունքները, որոնք են՝ նավթի և նավթամթերքների շուկայական գների ապահովումը և դրա թափանցիկության բարձրացումը: Ընդհանուր շուկաները պետք է գործեն 2025 թվականի հունվարի 1-ից:
 

10489