Սեպտեմբերի 14-ին Արա լեռան հրդեհաշիջման աշխատանքները շարունակվել են։ ԱԻՆ-ը նշում է, որ ժամը 18։20-ին Արա լեռան լանջին բռնկված հրդեհը մարվել է։

Այրվել է մոտ 35 հա խոտածածկույթ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 17։14-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արա լեռան լանջին ծուխ է նկատվում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի և Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունների օպերատիվ խմբերը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։40-ին։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 34 փրկարար ծառայող, անտառտնտեսության 15 աշխատակից և Եղվարդ քաղաքի 20 բնակիչ։

Հրդեհաշիջման աշխատանքները մթության պատճառով դադարեցվել են․ փրկարարների և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապա­հություն։

147