
Рустави 2-ի հեռուստաեթերով սեպտեմբերի 8-ին հեռարձակված հարցազրույցի ժամանակ Վրաստանի փոխվարչապետ, արդարադատության նախարար Թեա Ցուլկիանին հայտարարել է, որ եթե երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլնա ժամանի Վրաստան, նրան կձերբակալեն հենց սահմանին։
Նա նշել է, որ Սաակաշվիլին բանտում կապահովվի ամենալավ սննդով, ինչպես Վրաստանի մնացած բոլոր բանտարկյալները։
«Այսօրվա վրացական բանտը ղեկավարվում է ամենաբարձր միջազգային ստանդարտներով։ Նա կունենա ամենալավ սնունդը։ Նոյեմբերին անգամ արգելված էր բանտարկյալներին սառեցված մսով կերակրելը։ Նրանք սնվում են միայն թարմ մսով եւ սեզոնային մրգերով»,- պարզաբանել է նախարարը, ընդգծելով, որ Վրաստանում բոլոր բանտարկյալների համար պայմանները հավասար են, անկախ այն բանից, ովքեր են նրանք։
Ցուլկիանին հայտարարել է, որ Սաակաշվիլին չի կարող Վրաստանում անկարգություններ հրահրել, անկախ այն բանից` ազատության մեջ է, թե` ճաղերի հետեւում, քանի որ երկրում գործող քաղաքական իշխանությունը բավականին ուժեղ է։
Հիշեցնենք, որ Վրաստանի նախկին առաջնորդը հայտարարել էր, որ ակտիվորեն ներգրավվել է վրացական նախընտրական արշավին, եւ կդառնա երկրի վարչապետ, եթե խորհրդարանական ընտրություններին իր կուսակցությունը` «Միասնական ազգային շարժում»-ը հաղթանակի։