Գյումրու ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի մեկնարկը պաշտոնապես տրված է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 22-ին մեկնարկած քարոզարշավը  կտևի մինչև հոկտեմբերի 15-ը ներառյալ:

Ընտրապայքար մտած  քաղաքական ուժերն արդեն գրանցված են, իսկ վիճակահանությամբ որոշվել է քաղաքական ուժերի քվեաթերթիկների հերթական համարները: Տարածքային ընտրական հանձնաժողովն իրականացրել է նաև հանձնաժողովականների ընտրությունը:  «Քաղաքական ուժերը կարող են քարոզարշավի ընթացքում ծախսել ոչ ավել, քան 60 մլն դրամ գումար: Դրանից ավել գումար ուժերը չեն կարող օգտագործել»,- տեղեկացրեց թիվ 31 ՏԸՀ նախագահ Տիգրան Ղազարյանը՝ նշելով, որ տեղամասային կենտրոնների նախագահները սեպտեմբերի 24-ին թիվ 31 ՏԸՀ կստանան գրանցամատյանները և հանձնաժողովի անդամների ցուցակները: Գյումրիում ընտրությունների ընթացքում կգործի 82 տեղամաս:

Գյումրիում քաղաքապետի աթոռի համար կպայքարի 10 քաղաքական ուժ՝ ընտրություններին առաջադրվել է 7 կուսակցություն և 3 դաշինք:

680