Կայացել է Բայդեն-Մակրոն հեռախոսազրույցը

Նախագահ Ջո Բայդենը զրուցել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ՝ փորձելով հարթել լարվածությունը Ավստրալիայի հետ զենքի գործարքներից հետո, որը հանգեցրեց դիվանագիտական վեճի։
«Երկու առաջնորդների կարծիքով՝ իրավիճակը կբարելավվի դաշնակիցների միջև բաց խորհրդակցությունների շնորհիվ։ Նախագահ Բայդենը համարել է այն իր հանձնառություններից մեկը»,- նշված է հայտարարության մեջ:
Մակրոնը նաև համաձայնել է հաջորդ շաբաթ ԱՄՆ վերադարձնել Ֆրանսիայի դեսպանին՝ որպես վստահությունը վերականգնելու քայլ: Ֆրանսիան հետ է կանչել դեսպանին՝ ի նշան բողոքի զենքի գործարքի դեմ, որով ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան պայմանավորվել են աջակցել Ավստրալիային միջուկային սուզանավերի ձեռքբերման գործում:
23 Սեպտեմբեր, 2021 20:43
830