Վերջին երկու օրերին պատվաստումների թվի շեշտակի աճ ունենք. Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը գործադիրի նիստին ներկայացրեց ընդհանուր պատվաստումների ցուցանիշները:
«Վերջին երկու օրերին պատվաստումների թվի շեշտակի աճ ունենք: Երեկ չէ առաջին օրը իրականացվել է 9924 պատվաստում, իսկ երեկ իրականացրել ենք 8440 պատվաստում»,- ասաց նախարարը:
Նախարարն ասաց, որ սա խոսում է այն մասին, որ մեր քաղաքացիների մոտ կա փոփոխություն՝ պատվաստումների նկատմամբ վստահության մեծացում: Ավանեսյանը նաև նշեց, որ շուրջ 11 հազար ակտիվ հիվանդներից 286-ն են, որ պատվաստված քաղաքացիներ են: Եվ ինչպես Ավանեսյանն ասաց, սա բնական երևույթ է, քանզի պատվաստումը 100 տոկոսով չի նվազեցնում վարակման ռիսկը:
24 Սեպտեմբեր, 2021 15:20
673
Էլինա Ավանեսյանը մեկ աստիճան նահանջել է
12 Մայիս, 2025 18:24
Ձեր ներդրումը պացիենտների առողջացման գործում անգնահատելի է. Ավանեսյանը շնորհակալություն է հայտնել բուժքույրերին
12 Մայիս, 2025 16:35
Pervitin դեղը գրանցված չէ և չի եղել ՀՀ-ում. Ավանեսյանը՝ «London Times»-ում հրապարակման վերաբերյալ
09 Մայիս, 2025 21:00