Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը Թուրքիային մեղшդրել է Լեռնային Ղարաբաղի հшկшմшրտnւթյшնը միջшմտելու համար: ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի ելույթում Կիպրոսի նախագահը շեշտել է, որ եկել է Կիպրոսի մшuնшտմшնը վերջ դնելու ժամանակը, բայց Թուրքիան պետք է հետ կանգնի Կիպրոսի համար «անընդունելի» համարվող դիրքորոշումից: Հաղորդում է «1լուրեր»-ը:

Նախագահն Անկարային հիշեցրել է նաև Կիպրոսի վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևերը:

Նիկոս Անաստասիադիս, Կիպրոսի նախագահ — Թուրքիայի նախագահը կրկին խոսել է բարիդրացիական հարաբերություններ պահպանելու կարևորության մասին: Ես զարմանում եմ: Եվ դա ասում է Էրդողանը:

Իսկ ո՞ր երկիրն է, որ մինչև օրս շարունակում է oկnւպшցրшծ պահել Կիպրոսը, ո՞ր երկիրն է ներխnւժել Սիրիա, ո՞ր երկիրն է խшխտnւմ Իրաքի ինքնիշխանությունը, ո՞ր երկիրն է միջամտում Լիբիայի ներքին գործերին, ո՞ր երկիրն է nտնшհшրnւմ Հունաստանի ինքնիշխանության իրավունքները, ո՞ր երկիրն է միջшմտել Լեռնային Ղարաբաղի հшկшմшրտnւթյшնը: Թուրքիան մեկ նպատակ ունի՝ Կիպրոսը դարձնել իր պրոտեկտորատը:

1436