

44-օրյա պատերազմի տարելիցի նախօրյակին Ռոբերտ Քոչարյանը մասնակցում էր «Հայաստան» դաշինքի` դեպի Եռաբլուր նախաձեռնած մոմերով երթին` իբրև խոնարհումի ու հարգանքի դրսևորում: Պատերազմում նահատակված հերոսների հիշատակին հոգևորականը աղոթք բարձրացրեց, ներկաները խաչակնքվեցին, բացի Ռոբերտ Քոչարյանից:
Քոչարյանի չխաչակնքվելը տարբեր մեկնաբանությունների տեղիք տվեց, սակայն, եթե պատմական անդրադարձ կատարենք, ապա կտեսնենք, որ Քոչարյանն անձամբ ինքն արդեն պատասխանել է այդ տարակուսանքներին.
Ինքն իրեն մուսուլման ալբանացի համարող Քոչարյանը չէր կարող խաչակնքվել:
Նկատենք, որ երթի առաջին շարքում քայլող Քոչարյանը դեմքի ինքնագոհ ժպիտով ոգեւորված անդադար խոսում էր, եւ տպավորություն կար, որ Եռաբլուր է գնում պարզապես հերթական ներկան ստանալու համար:
Ոչ վաղ անցյալում` 2001-ի սեպտեմբերի 25-ին, երբ Հայաստանը նշում էր Քրիստոնեության ընդունման 1700-ամյակը, այդ կապակցությամբ Հայաստան այցելած Հռոմի Պապ Հովհաննես Պողոս երկրորդին ընդունեց Ռոբերտ Քոչարյանը: Նա Պապի հետ պաշտոնական հանդիպմանը իր խոսքում նշեց.
Արժեքային համակարգը, ինչպես մատնանշեց Քոչարյանը վերաիմաստավորվեց, երբ այդ նույն երեկոյան քրիստոնեության մասին ճառեր ասող Քոչարյանը գնաց Առագաստ սրճարան`ճաշելու լեգենդար Շանսոնյեի հետ: Հենց այդ երեկո էլ Առագաստ-ի զուգարանում դաժան ծեծի արդյունքում սպանվեց Քոչարյանի համակուրսեցի, դաշնակցական Պողոս Պողոսյանը։ Նա Քոչարյանին ուղղակի ողջունել էր` Պրիվետ Ռոբ: Ու հենց այդտեղ խախտվեց Աստծո պատվիրաններից թերևս ամենագլխավորը` մի սպանաներ:
Հաշվեհարդարի հաջորդ օրը Քոչարյանը բազմած պապի կողքին, դարձյալ ժպիտը դեմքին, ասել-խոսելով, հումոր անելով նախագահական նստավայրում ներկայացնում է իր ընտանիքին: Երբ Բելլա Քոչարյանը օրհնություն ստանալու համար մոտենում է Հռոմի Պապին, Քոչարյանն իրեն Պապից ավելի կաթոլիկի տեղ դնելով հեգնում է կնոջը:
Նախորդ օրվա կուրսեցու կորուստը ոչ մի ձեւով չէր անդրադարձել Քոյարյանի տրամադրության վրա։ ԱԺ պատգամավոր դաշնակցական Աղվան Վարդանյանը այդ կորուստը ձեւակերպել էր սպանություն ։
Այս հայտարարությունից 20 տարի անց Աղվան Վարդանյանն ընդգրկվում է Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած « Հայաստան» դաշինքում եւ շարունակում ըմբռնումով լռել:
Մանրամասները` տեսանյութում: