
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հրավիրում է բժիշկներին և հարբժշկական մասնագետներին` մասնակցելու վերապատրաստումների։
Հաշմանդամության և անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի ներդրման և բարեփոխումների ծրագրի շրջանակում նախարարությունը, անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգում ներգրավված մասնագետների շարունակական վերապատրաստումներ իրականացնելու նպատակով, նախատեսում է ստեղծել վերապատրաստողների թիմ։
Մասնակցության հայտ ներկայացրած մասնագետների հետ կանցկացվեն հարցազրույցներ, որոնց արդյունքում ընտրված 20 բժշկական և 20 հարբժշկական մասնագետներ կընդգրկվեն վերապատրաստվողների ռեեստրում։
Վերապատրաստումները տեղի կունենան Երևանում երկու խմբով՝ 2021թ․ հոկտեմբերի 18-ից 22-ն ու 25-ից 29-ը։
Դիմումներն ընդունվում են մինչև 2021թ․ հոկտեմբերի 4-ը, ժամը 13։00։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 010֊52֊17֊61, 055-52-17-61
Գրանցման և այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ` https://bit.ly/3m6tEUa