Սեպտեմբերի 29-ին Չեսլի Սալենբերգը, որի թեկնածությունը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ներկայացրել է որպես իր ներկայացուցիչ, առաջարկել է սահմանափակել Բելառուսի իրավունքները Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունում։ 

«Անհրաժեշտ է ավելի շատ գործողություններ ձեռնարկել»,- նշել է Սալենբերգը Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում, որտեղ առաջադրված  էր իր թեկնածությունը:
Նա նշել է, որ որոշակի պայմաններում  Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունը (ԻԿԱՕ) «կարող է միջազգային նորմերի խախտման համար պետությանը ժամանակավորապես զրկել քվեարկելու իրավունքից»:

«Մենք պետք է օգտագործենք բոլոր անհրաժեշտ լծակները՝ այս արարքի համար երկրին պատասխանատվության ենթարկելու գործում»,- հավելել է նա:
Նրա խոսքով՝ մայիսին Բելառուսի իշխանությունների կողմից ընդդիմության առաջնորդ Ռոման Պրոտասևիչի ձերբակալությունը, որը գտնվում էր «Ryanair» ավիաընկերության ինքնաթիռում, «ցույց տվեց միջազգային ավիացիոն անվտանգության չափանիշների կոպիտ անտեսում»:

548