«Լուրեր»-ը գրում է.

«Միացյալ Թագավորությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը համարում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միակ և արդյունավետ հնարավորությունը: «Լուրեր»-ին հայտնել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը՝ անդրադառնալով 44-օրյա պատերազմից մեկ տարի անց ստեղծված իրավիճակի և Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ Բաքվի նկրտումների վերաբերյալ հարցին:

Ջոն Գալագեր (ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան) - Միացյալ Թագավորության դիրքորոշումն է՝ խրախուսել երկու կողմերին, որպեսզի խոսեն իրար հետ, նստեն բանակցությունների սեղանի շուրջ: Մենք այն համոզմունքին ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը հակամարտության միակ և արդյունավետ լուծումն է»:

294