Այսօր` հոկտեմբերի 1-ին, ուժի մեջ է մտնում առողջապահության նախարարի օգոստոսի 20-ի հրամանը, որի համաձայն՝ ՀՀ քաղաքացիները աշխատանքի պետք է գնան պատվաստված կամ ՊՇՌ թեստի առկայությամբ: Թեմայի շուրջ Araratnews.am-ը զրուցել է ԱԺ պատգամավոր, աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանի հետ:

Հարցին` արդյոք ՀՀ քաղաքացուն հակառակ իր կամքին պատվաստելը իրավական նորմի խախտում չէ, պատգամավորը պատասխանեց. «Քովիդի հետ կապված թեմայով այնքան ապատեղեկատվություն կա դաշտում, որ ողջախոհ, բանական միջին վիճակագրական քաղաքացին սկսում է ինֆորմացիոն հոսքերի մեջ աղմուկը չզանազանել ռեալ իրականությունից»:

Պատգամավորը հստակեցրեց` սա է պատճառը, որ քովիդի հետ կապված` կլինի դիմակի հակադիմակային շարժում, թե պատվաստումներ,  շատ տարօրինակ է, որ հանդես են գալիս մարդիկ և անում են հակաքարոզչություն:

Իսկ հարցին` որոնք են լինելու գործատուի հաջորդական քայլերը, եթե աշխատակիցը հրաժարվել է և պատվաստվելուց, և ՊՇՌ թեստ հանձնելուց, Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը հստակ ձևակերպում տվեց. «Շատ է շահարկվում, թե իբր այս հրամանով խախտվում է մարդու սահմանադրական իրավունքը՝ զերծ մնալու փորձարկումներից: Նման թեզ տարածողները լավ կլինի՝ ուսումնասիրեն, թե ինչ է բժշկական փորձարկումը: Բնականաբար, այս բոլոր պատվաստանյութերը անցել են բոլոր փորձարկումները»:

Պատգամավորը նշեց, որ դեռևս նման իրավակարգավորում չկա, որ գործատուն պատվաստում չանելու կամ ՊՇՌ թեստ չհանձնելու համար կարող է հեռացնել աշխատանքից, և ընդգծեց, որ այս պարագայում աշխատողը պետության հետ է մտնում իրավահարաբերության մեջ:

Մանրամասները` տեսանյութում:

 

 

19520