Հետաքննության մեջ գտնվող Ավստրալիայի խոշորագույն Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը ուրբաթ հրաժարական է ներկայացրել։ Ըստ երկրի կոռուպցիայի դեմ պայքարի վերահսկիչ մարմնի՝ հետաքննություն է ընթանում՝ արդյոք նա ներգրավվա՞ծ է եղել «հանրային վստահությունը խախտող» գործողություններում:

Այս իրադարձությունը մեկնաբանվել է ցնցող՝ հաշվի առնելով այն փաստը, որ Բերեջիկլյանի ցնցող հրաժարականը տեղի է ունենում այն ժամանակ, երբ նահանգը, որն ունի ավելի մեծ տնտեսություն, քան Սինգապուրը, Թաիլանդը կամ Մալայզիան, պայքարում է երկրում COVID-19-ի բռնկման դեմ և պատրաստվում է դադարեցնել ամիսներ տևած արգելափակումները: Ավստրալիան մտադիր է նոյեմբերին բացել միջազգային սահմանները:

Ինքը վարչապետն իր հրաժարականի առթիվ նշել է, որ  ստիպված է հրաժարական տալ, քանի որ հետաքննությունը երկար ժամանակ կպահանջի, իսկ կորոնավիրուսային համաճարակի պայմաններում պետությանը անհրաժեշտ է որոշակի վստահություն իր ղեկավարության նկատմամբ:

 

335