Իտալական «Ռոման» երկարաձգեց պայմանագիրը իտալացի կիսապաշտպան Լորենցո Պելեգրինիի հետ մինչեւ 2026 թվականը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Նախորդ պայմանագիրը նախատեսված էր մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։

Իտալիայի ընթացիկ առաջնությունում 25-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 5 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

Պելեգրինին 2017 թվականին է վերադարձել «Ռոմա», որի սան է։ 2015-ին նա հեռացել էր հռոմեական ակումբից՝ միանալով «Սասուոլոյին»։

Պելեգրինիի տարեկան աշխատավարձը կկազմի 3 միլիոն եվրո։

Պելեգրինին պատմության առաջին ֆուտբոլիստն է, որը գոլի է խփել Չեմպիոնների լիգայի, Եվրոպայի լիգայի ու Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլերում:

1043