Հայաստանում ուսուցիչները գրեթե կեսը 50 տարեկանից բարձր տարիքի են․ Ժաննա Անդրեասյան
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյբուքյան իր էջում գրել է․
«Ուսուցչի օրն այսօր նշում են աշխարհում շուրջ 71 միլիոն ուսուցիչներ։ 2021-ի ամռանը հրապարակված գլոբալ զեկույցի համաձայն՝ բոլոր երեխաների կրթության իրավունքն ապահովելու համար ամբողջ աշխարհում ևս 69 միլիոն ուսուցչի կարիք կա։
Համաձայն Համաշխարհային բանկի հետազոտության, Հայաստանում ուսուցիչները գրեթե կեսը (46 տոկոս) 50 տարեկանից բարձր տարիքի են, ինչը նշանակում է, որ Հայաստանը ստիպված է լինելու հաջորդ տասնամյակում ուսուցչական համակազմի յուրաքանչյուր երկու անդամից մեկին փոխարինել նորով։
Ուսուցչի աշխատանքը պետք է լինի ամենահեղինակավոր ու գնահատված աշխատանքներից մեկը»։
06 Հոկտեմբեր, 2021 02:24
629
Առաջիկա շաբաթվա ընթացքում սպասվող եղանակի մասին.Գագիկ Սուրենյան
20 Հուլիս, 2026 11:05
Արփինե Սարգսյանը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
16 Հուլիս, 2026 20:21
Կլիմայական ճգնաժամը Հայաստանում. երբ բնապահպանական խնդիրը դառնում է մարդու իրավունքների հարց
21 Մայիս, 2026 12:23
Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման արդյունքում ընտանեկան բժիշկների վարձատրությունն աճել է գրեթե 54 տոկոսով
22 Հուլիս, 2026 14:19