Լոս Անջելեսում կայացել է Էմմի հեռուստատեսային մրցանակաբաշխության 73-րդ արարողությունը: Լավագույն սերիալների կոչմանն արժանացել են  «Թագուհու քայլը» (The Queen’s Gambit, 2020), «Թեդ Լասո»-ն (Ted Lasso, 2020- մինչ օրս) և «Թագը»(The Crown):

Araratnews.am-ը մանրամասներ ներկայացնում:

1.Ted Lasso/ Թեդ Լասսո

Լավագույն կատակերգական սերիալ

Թեդ Լասոն Apple TV+-ի կատակերգական սերիալ է, որը պատմում է ամերիկյան ֆուտբոլի սիրողական թիմի մարզչի մասին, որն ստացել է Անգլիայի Պրեմիեր լիգայի ֆուտբոլային ակումբի մարզիչ դառնալու անսպասելի հրավեր:

Նա գալիս է Անգլիա՝ AFC Ռիչմոնդ ֆուտբոլային թիմը մարզելու համար, չնայած որ սպորտում փորձ չունի: Բարոյալքված և ավերված թիմը նրա ղեկավարությամբ հանկարծ վերածվում է ներդաշնակ ընտանիքի և արդյունավետ կոլեկտիվի: Ագրեսիային Լասոն պատասխանում է ժպիտով։

Թոմ Մարշալի, Դեկլան Լոունիի և Էլիոթ Հեգարտիի ղեկավարությամբ դերասան Ջեյսոն Սուդեյկիսը կփորձի գայթակղել հեռուստադիտողներին՝ խաղալով կատակերգու մարզիչ Թեդ Լասոյին:

 

2. «Թագը» եղել է առաջատար առաջադրված անվանակարգերի թվով՝ հավակնելով մրցանակի միանգամից 24 կատեգորիաներում։ Այն ճանաչվել է լավագույն դրամատիկ սերիալ։

Օլիվիա Քոլմանն ու Ջոշ Օ՚Քոննորը, որոնք խաղացել են «Թագը» սերիալում, ճանաչվել են դրամատիկ սերիալի լավագույն դերասաններ։

«Թագը» սերիալը առանց ավելորդ համակրանքի պատմում է Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի մասին։  Նոր սեզոնը կենտրոնացած է արքայադուստր Դիանայի եւ արքայազն Չարլզի հարաբերությունների վրա:

 

3. Լավագույն մինի սերիալ անվանակարգում հաղթել է 7 սերիա ունեցող «Թագուհու քայլը»։

Մոր մահանալուց հետո 9-տարեկան Էլիզաբեթ Հարմոնը մնում է որբ և տեղափոխվում կաթոլիկ մանկատուն։ Մանկատանը երեխաներին պարբերաբար «վիտամիններ» են տալիս: Բեթը այդ վիտամինները թողնում է գիշերվա համար, այդ ժամանակ էլ աղջիկը հանդիպում է տարեց հավաքարար Շայբելի հետ, որին խնդրում է սովորեցնել իրեն շախմատ խաղալ։ Կեսօրին, փախչելով ձանձրալի պարապմունքներից, լաթը լվանալու պատրվակով, Բեթը շախմատ է խաղում պարոն Շայբելի հետ իր նկուղում, իսկ գիշերը, վիտամինները ընդունելով, շախմատի պարտիաները պտտեցնում է ընդհանուր ննջասենյակի առաստաղին: Մի քանի տարի անց աղջկան կորդեգրեն, նրա կյանքը ամբողջությամբ կփոխվի, սակայն այդ ժամանակ իր կյանքում գլխավոր դեր կխաղա շախմատի հանդեպ սերը:

 

Լյուսիյա Պետրոսյան

610