Անդրադառնալով «pastark.am» կայքում հրապարակված «Առողջապահության նախարարությունը կորոնովիրուսի թվերը բարձր է ցույց տալիս, գերատեսչությանը շտապ մաթեմատիկոս է անհրաժեշտ» վերտառությամբ հոդվածին` հարկ ենք համարում նշել, որ հոդվածում առկա եզրահանգումներն ամբողջությամբ սխալ են։

Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ առողջապահության նախարարությունը՝ շարունակելով.

«Խորհուրդ ենք տալիս ևս մեկ անգամ աչքի անցկացնել վիճակագրությունը` չանտեսելով այլ հիվանդություններով պայմանավորված, սակայն COVID-19 դրական ախտորոշում ունեցած պացիենտների մահվան ցուցանիշները։ Սա հաշվի առնելու դեպքում հաշվարկները ճշգրիտ կլինեն։
Հորդորում ենք ապատեղեկատվություն չտարածել։

Հաշվի առնելով վերոգրյալը և հիմք ընդունելով «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը՝ պահանջում ենք «pastark.am» կայքից հերքել տարածած տեղեկությունը»։

1259