Բարձր եմ գնահատում նաև Ձեր երկրի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության ընդլայնմանը. ՀՀ վարչապետը՝ Իսպանիայի կառավարության նախագահին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի կառավարության նախագահ Պեդրո Սանչես Պերես-Կաստեխոնին՝ Ազգային տոնի առթիվ:
Ուղերձում նշված է.
«Ձերդ գերազանցություն,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իսպանիայի բարեկամ ժողովրդին՝ Իսպանիայի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ։
Հայաստանը մեծապես արժևորում է փոխըմբռնման և բարեկամության ոգով զարգացող հայ-իսպանական հարաբերությունները: Բարձր եմ գնահատում նաև Ձեր երկրի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության ընդլայնմանը:
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով հետագայում ևս կշարունակենք զարգացնել և խորացնել մեր համագործակցությունը՝ ի շահ մեր երկրների։
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն հաջողություն, իսկ Ձեր երկրին՝ շարունակական բարգավաճում և առաջընթաց»։
12 Հոկտեմբեր, 2021 16:05
1343
ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի արդյունքներով տեղի է ունենում փաստաթղթերի ստորագրման արարողություն
05 Մայիս, 2026 11:14
Այս գագաթնաժողովը պատմական է, ՀՀ-ԵՄ հարաբերությունները բարձրացնում ենք նոր մակարդակի. Փաշինյան (տեսանյութ)
05 Մայիս, 2026 10:59
Գործընկերության աննախադեպ խորացում, ՀՀ-ԵՄ գագաթնաժողով, Երևանի եվրոպական հեռանկարներ. ԵՄ դեսպանի հարցազրույցը
02 Մայիս, 2026 19:40
Իր պատմության ընթացքում ՀՀ արտաքին քաղաքականությունը երբեք այսքան հաջողած չի եղել.Չախոյան
31 Օգոստոս, 2025 15:13
Մեր հայ ընկերների ինքնիշխան իրավունքն է․ Կրեմլը՝ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության համաձայնագրի մասին
14 Հունվար, 2025 13:14
Արևելյան գործընկերության երկրների ԱԳ նախարարները նոյեմբերի 15-ին կհանդիպեն Բրյուսելում
11 Նոյեմբեր, 2021 18:01