Ընթանում է ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նիստը: Օրակարգում հանձնաժողովի փոխնախագահի ընտրության հարցն է: «Հայաստան» դաշինքը կրկին առաջադրել է Արթուր Ղազինյանի թեկնածությունը՝ արդեն 7-րդ անգամ:

«Ըստ կանոնակարգ օրենքի՝ պետք է պարոն Օհանյանը գար ներկայացներ իր կողմից ներկայացված թեկնածուին»,- ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, հավելելով, որ Սերյան Օհանյանը ներկա չէ նիստին:

 Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ ինքը տեղեկություն չունի, թե ինչու է բացակայում Օհանյանը: «Ընդդիմության մեր մյուս գործընկերները նույնպես բացակայում են հանձնաժողովի նիստից: Նշանակում է, որ իրենք իրենց թեկնածուին թաքցնում են հանձնաժողովից, և քննարկումների արդյունքում կարող էինք գալ եզրահանգումների, որից իրենք բացակայում են»,- ասաց Քոչարյանը:

Հիշեցնենք` ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովը 6 անգամ մերժել է  հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում Ղազինյանի առաջադրումը:

 

 

577