Սեպտեմբերի 26-ին ոստիկանություն զանգած երիտասարդ հայտնել էր, որ վերջին ամիսների ընթացքում Ֆանարջյան փողոցի իր տնից գողություն են արել: Դեպի վայր էր մեկնել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը:

Ոստիկանությունից հայտնում են, որ պարզվել էր, որ տեխնիկական միջոցի գործադրմամբ բացել էին ճաղավանդակը և գողացել ջեռուցման համակարգի հինգ մարտկոց, սպասք ու աթոռներ:

Նույն օրը հարուցվեց քրեական գործ, և ոստիկաններն անցան գործի: Բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներն արդյունք տվեցին արդեն հաջորդ օրը: Համագործակցելով համայքային ոստիկանների ու անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների հետ` նրանք բերման ենթարկեցին Քանաքեռի բնակիչ, 18-ը վերջերս բոլորած մի երիտասարդի: Նույն գողությանը մասնակցելու կասկածանքով բաժին ներկայացվեցին նաև 11-12 տարեկան երեք տղաներ, երկուսը` Քանաքեռի բնակիչ, 6-րդ դասարանի աշակերտ, իսկ երրորդը նույնիսկ չի սովորում: Քննչական բաժնում նրանք տվել են խոստովանական բացատրություններ:

Ձեռնարկված միջոցառումներով գողոնը մասամբ հայտնաբերվել է: Հանգամանքները պարզվում են:

267