ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը հայտնել է, որ ամերիկացի և ռուս դիվանագետներ Նուլանդն ու Ռյաբկովը մոսկովյան հանդիպման ժամանակ պայմանավորվել են բանակցությունների հերթական փուլ անցկացնել Մոսկվայում և Վաշինգտոնում իրենց գերատեսչությունների գործունեության սահմանափակումների վերաբերյալ:

Փրայսը նշել է, որ ամերիկյան կողմն ակնկալում է Ռուսաստանից ստանալ «անձնակազմի թվաքանակի հավասարեցում, փոխհամաձայնություն վիզաների հարցում»: Նա շեշտել է, որ ԱՄՆ դեսպանատանն ավելի աշխատողներ են անհրաժեշտ՝ ռուսական իշխանությունների հետ կայուն կապեր պահպանելու համար:

Երեքշաբթի ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդի և Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովի հանդիպումից հետո ռուս դիվանագետը հայտարարեց «մեծ առաջընթացի» բացակայության մասին: Ռյաբկովը չի բացառել Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների հետագա սրումը դիվանագիտական ​​ներկայացուցչությունների աշխատանքներին վերաբերող հարցերում:

 

1159