Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան խոսել է Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների հանդիպման մասին։ Նա նշել է, որ դա նման ձևաչափով առաջին հանդիպումը չէ:

«Հոգևոր առաջնորդների միջև շփումները պահպանվում են տասնամյակներ շարունակ։ Նրանք տարբերվում են վստահության բարձր մակարդակով, ամեն դեպքում, այդպես կարելի է դատել գնահատականներից, որոնք տալիս են անձամբ առաջնորդները»,- նշել է Զախարովան:

Զախարովան նշել է, որ սա եզակի ձևաչափ է, և անկասկած այն նպաստում է կողմերի միջև փոխըմբռնման ամրապնդմանը և միջդավանական երկխոսության առաջմղմանը։  Նրա կարծիքով, հոկտեմբերի 13-ին Մոսկվայում կայացած հանդիպումը կծառայի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը և Անդրկովկասում ընդհանուր իրադրության առողջացմանը, ներառյալ՝ վստահության ամրապնդմանը, հումանիտար հրատապ խնդիրների լուծմանը և, իհարկե, մշակութային-կրոնական ժառանգության օբյեկտների պահպանմանը: 

828