Ռուսական SWN ամսագիրը (Simple Wine News) հրատարակել է «Գինու ճանապարհ. Հայաստան» ուղեցույցը։

SWN-ը Ռուսաստանի ալկոհոլային խմիչքներին նվիրված ամենահեղինակավոր պարբերականն է:

«Հետեւում 1000 կմ ճանապարհ է՝ Արագածոտնից Վայոց ձոր, Արմավիրից Տավուշ, մենք ուսումնասիրել ենք Հայաստանի գինեգործական բոլոր գոտիները: Ավելի քան 30 գինու գործարաններ, մոտ 180 գինի եւ նույնիսկ հայկական կոնյակներ, հայկական խոհանոցի լավագույն ռեստորաններ. ամենաարժանին առաջարկում ենք ուղեցույցի էջերում:

Դեռ 15 տարի առաջ Հայաստանը թունդ խմիչքներ արտադրողի համբավ ուներ եւ գինու մասին խոսք անգամ չէր գնում: Բայց տասը տարվա մեջ նա այնպիսի գլխապտույտ թռիչք կատարեց դեպի ժամանակակից խաղողագործության եւ գինեգործության ոլորտ, որ տպավորիչ հաջողությունները շատ արագ ակնհայտ դարձան», - ասվում է SWN-ի հրապարակման մեջ։

Ուղեցույցը կարելի է ներբեռնել այս հղումով:

437