2021 թ. հոկտեմբերի 14-ին` ժամը 20:05-ին, քաղաքացին հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 18:30-ի սահմաններում, մի կին բժշկական դիմակով մուտք է գործել Արմավիր քաղաքի Շահումյան փողոցում գտնվող դեղատուն, որտեղ դանակով սպառնացել է իրեն, ապա բացելով դեղատան դրամարկղը՝ հափշտակել է գումար և հեռացել։

Նյութերի նախապատրաստմամբ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 18:30-ի սահմաններում, անհայտ կինը ավազակություն կատարելու եղանակով, ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, որպես զենք օգտագործվող դանակով հարձակվել է վերոհիշյալ հասցեում գործող դեղատան աշխատակի վրա և վերջինիս կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով հափշտակել է զգալի չափի՝ 57.000 ՀՀ դրամ գումար։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգքրի 175-րդ հոդվածի (Ավազակություն) 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով:

Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն:

162