Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավոն) կմնա կալանավորված: Այս մասին tert.am-ին ասել է գործարարի պաշտպան Արմեն Հարությունյանը, նշելով, որ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Դավիթ Գալստյանին կալանավորելու որոշման դեմ նրա ներկայացրած բողոքը: 

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը և զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանը ձերբակալվել են ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում,  կալանավորման միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բավարարվել են։

1124