Այս հանգստյան օրերին Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Դդմի տոն»

Դդմի բազմազանություն, համեղ և հետաքրքիր ուտեստներ, ազգային երգ ու պար, աշնային հաճելի մթնոլորտ, մրցույթներ, հաճելի անակնկալներ՝ այս ամենը հոկտեմբերի 23- 24-ին Տավուշի մարզի Հովք գյուղի Ուսուցման կանաչ կենտրոնում՝ «Դդմի տոնին»: Այն անցկացվում է առաջին անգամ:
Երկու օրերի ընթացքում կներկայացվեն ֆերմերների, գործարարների, ձեռներեցների ցուցադրած և վաճառքի աշխատանքները, կլինեն ավանդական ուտեստներ, երգ ու պար:
Փառատոնի միջոցով Կանաչ կենտրոնը նպատակ ունի նպաստել Հայաստանում կայուն գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացմանը:
20 Հոկտեմբեր, 2021 17:35
599