Հարավային Կորեայում արձակվել է «Նուրի» հայրենական առաջին հրթիռը: Այս մասին հայտնում է Կորեայի Հանրապետության գիտության և տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաների նախարարությունը:

Արձակումն իրականացվել է երկրի մայրաքաղաք Սեուլից 470 կմ հարավ: 200 տոննանոց արձակման մեքենան սկսել են մշակել 2010 թվականից, դրա ստեղծման համար ծախսվել է 2 տրիլիոն վոն (1,79 միլիարդ դոլար): Գիտնականները «Նուրի»-ն սարքավորել են մի շարք հեղուկ շարժիչներով։

Հրթիռը հնարավորություն է տալիս արձակել Երկրի մակերևույթից 600-800 կիլոմետր հեռավորության վրա: Կառույցի քաշը 1,5 տոննա է:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այս տարի Չինաստանն իրականացրեց 37-րդ տիեզերական արձակումը՝ ուղեծիր ուղարկելով արևային աստղադիտարան և 10 այլ արբանյակներ: Սարքի ծառայության ժամկետը երեք տարի է, դիտարկումները նախատեսվում են իրականացնել մինչև արևային առավելագույն ակտիվությունը մինչև 2025 թվականը:

186