Սեուլում ասֆալտը փլվել է հենց մոտոցիկլավարի տակ, տղամարդը զոհվել է

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սեուլում մոտոցիկլավարն ընկել է փողոցում գոյացած 20 մետր խորությամբ փոսը։ Այս մասին հայտնում է The Independent-ը՝ Araratnews.am-ի փոխանցմամբ։
«33-ամյա տղամարդը հայտնաբերվել է մետրոյի կառուցվող թունելում խորտակման կենտրոնից 50 մետր հեռավորությամբ, մակերեսից մոտ 20 մետր խորության վրա», - նշում է հրատարակությունը:
Տուժածը ողջ չի մնացել. Նրան գտել են 18 ժամ որոնողափրկարարական աշխատանքներից հետո։ Փրկարարներն ու հրշեջները ստիպված են եղել մոտոցիկլավարին փնտրել ցեխի ու շինարարական տեխնիկայի մեջ։
Միջադեպի հետևանքով վիրավորվել է նաև մեքենայի վարորդը։
Մեքենաներից մեկի տեսախցիկի կադրերում երևում է, թե ինչպես է մոտոցիկլավարն ընկնում փոսը, մինչդեռ դիմացից ընթացող մեքենան հազիվ է դուրս գալիս դրանից:
26 Մարտ, 2025 14:10
547
Ցնցված ենք Սեուլում մահացու հրմշտոցի մասին ողբերգական լուրից. ՀՀ ԱԳՆ
30 Հոկտեմբեր, 2022 16:09
Հելոուինի տոնակատարությունը Սեուլում ավարտվել է ողբերգությամբ, կան տասնյակ զոհեր
30 Հոկտեմբեր, 2022 01:57
Հարավային Կորեան տիեզերք է արձակել առաջին հրթիռը
21 Հոկտեմբեր, 2021 16:50
Վթարի հետևանքով մոտոցիկլավարը մահացել է. փախուստի դիմած վարորդը ներկայացել է վարույթն իրականացնող մարմին
25 Նոյեմբեր, 2024 18:11
Ջրային մոտոցիկլը խափանվել է․ փրկարարներն օգնության են հասել քաղաքացուն
18 Հուլիս, 2024 03:21
Երևանում մոտոցիկլը բախվել է բազալտե եզրաքարին ու կողաշրջվել
30 Հունիս, 2024 00:25