Ամերիկացի դերասան Ալեք Բոլդուինը նկարահանման հրապարակում մարդ է սպանել
Հանրահայտ հոլիվուդյան դերասան Ալեք Բոլդուինը նկարահանման հրապարակում մարդ է սպանել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին: Միջադեպը տեղի է ունեցել Նյու Մեքսիկոյում, նկարահանման հրապարակում «Ժանգը» մարտաֆիլմի նկարահանման ժամանակ: Ըստ սցենարի` Բոլդուինը պետք է կրակեր չլիցքավորված ատրճանակից ու ոչ մարտական փամփուշտներով:
Կրակոցի պահին փամփուշտը դուրս է թռել ատրճանակից, բեկորները ցրվել են ու վիրավորել նկարահանման հրապարակում գտնվող երկու անձի` ռեժիսոր Ջոել Սոուզին ու օպերատոր Հալինա Հաթչինսին։
Նրանք շտապ հոսպիտալացվել են ուղղաթիռով։ Սակայն 42-ամյա կին օպերատորի կյանքը փրկել չի հաջողվել: Ռեժիսորը հիմա հիվանդանոցում է։
Նկարահանումները դադարեցվել են:
Sheriff’s office: Star’s ‘prop firearm’ kills one, injures another https://t.co/wuFa9DMRBI
— Santa Fe New Mexican (@thenewmexican) October 22, 2021
22 Հոկտեմբեր, 2021 15:45
1674
Դուք ցեխոտ փողոցների, ցածր թոշակների, տանկերի բենզինը գողացած կուսակցություն եք. Ալեքսանյան
21 Օգոստոս, 2026 13:12
Ի՞նչ կապ ունեք Tandem payments-ի խոշոր յուրացման և դատական գործերի հետ. Ալեքսանյանը՝ Մանուկյանին
20 Օգոստոս, 2026 19:33
Վահագն Ալեքսանյանը և ՄԹ դեսպանը քննարկել են երկկողմ խորհրդարանական կապերի խորացման հեռանկարները
20 Օգոստոս, 2026 14:45
Բոլդուինը հայց է ներկայացրել դատախազներին դեմ՝ զրպարտության մեղադրանքով
10 Հունվար, 2025 16:01