Մանե Գալոյանը՝ Դոմինգոյի Օպերալիա մրցույթի երկրորդ մրցանակակիր

Երեկ Մոսկվայի Մեծ թատրոնում ավարտվեց մեծանուն տենոր Պլասիդո Դոմինգոյի «Օպերալիա» մրցույթը։Հայաստանը ներկայացնող սոպրանո Մանե Գալոյանը, հաջողությամբ հաղթահարելով մրցույթի բոլոր փուլերը, արժանացել է երկրորդ մրցանակի, գրում է anmmedia.am-ը:
Բացի դրանից, նա լավագույնն է ճանաչվել սարսուելայի անվանակարգում, ինչպես նաև արժանացել է Rolex ընկերության հատուկ մրցանակի։ Առաջին մրցանակին են արժանացել ռուսաստանցի Վիկտորյա Կարկաչեվան և պերուացի Իվան Այոն-Ռիվասը։
Մրցույթին մասնակցում էր ավելի քան երեք տասնյակ երգիչ աշխարհի տարբեր երկրներից։ Մասնակիցների թվում էր նաև Ռուսաստանը ներկայացնող Գայանե Բաբաջանյանը, որը դուրս մնաց կիսաեզրափակիչ փուլից հետո։
26 Հոկտեմբեր, 2021 03:49
941