Սերբիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում 51 կգ քաշային գյումրեցի Արթուր Հովհաննիսյանը մեկնարկեց հաղթանակով:

1/32-րդ եզրափակիչում Հովհաննիսյանը մրցեց Գերմանիան ներկայացնող մեր հայրենակից Արգիշտի Տերտերյանի հետ և հաղթեց մեծ առավելությամբ: Մեր բռնցքամարտիկը երկու անգամ նոկդաունի ենթարկեց մրցակցին: Հաղթանակից հետո Հովհանիսյանը նշեց, որ երկար դադարից հետո կարևոր մենամարտ ու կարևոր հաղթանակ էր: 1/16-րդ եզրափակիչում Հովհաննիսյանը կմրցի ԱՄՆ-ը ներկայացնող Հիլ Ռոսկոյի հետ:

 

308