Նոյեմբերի 1-ին, ժամը 12։58-ի սահմաններում Շիրակի մարզի Կապս-Ամասիա ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «GAZ 3110» (վարորդ՝ Ա․ Շ․, ծնված 1967 թ.) մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում։

Այս մասին տեղեկացնում է ԱԻ նախարարությունը:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և Ա. Շ․-ին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է «Գյումրի» բկ:

579