Կոստա Ռիկան 5-11 տարեկան երեխաների համար COVID-19-ի դեմ պարտադիր պատվաստում կիրականացնի։

Այս մասին «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ հայտնում է երկրի առողջապահության նախարարությանը։

«Երեխաների և դեռահասների  շահերից ելնելով` պատվաստումների և համաճարակաբանության ազգային հանձնաժողովը որոշել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստումը դառնում է պարտադիր բոլոր անչափահասների համար»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։

Կոստա Ռիկայում ջրծաղիկի, պոլիոմիելիտի և մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստումները պարտադիր են անչափահասների համար։

Երկրի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ 12-19 տարեկան դեռահասների 73%-ը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ։ Ավելի փոքր երեխաների պատվաստման համար, որը կիրառության կդրվի 2022 թվականի մարտից, իշխանությունները Pfizer դեղամիջոցի գրեթե չորս միլիոն չափաբաժին կգնեն։

1037