Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը որոշումներ է ստորագրել, որոնց համաձայն երկու պոլիկլինիկաների տնօրեններ ազատվել են պաշտոնից։

Նոյեմբերի 3-ի որոշման մեջ ասվում է․

«Ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և 111-րդ հոդվածի 2-րդ մասով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով և 88-րդ հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով Գայանե Մարգարյանի հետ 2015թ. հոկտեմբերի 30-ին կնքված աշխատանքային պայմանագրի 2-րդ գլխի 2.1 կետը և 2020թ. նոյեմբերի 2-ին կնքված համաձայնագրի 1-ին կետը՝

1. Գայանե Մարգարյանին՝ 2021 թվականի նոյեմբերի 3-ից, ազատել «Նուբարաշեն պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի պաշտոնից:

2. Հիմք ընդունելով Գայանե Մարգարյանի դիմումը` «Նուբարաշեն պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես՝ մինչև ընկերության տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար մրցույթում հաղթող ճանաչվելը, դնել Գայանե Մարգարյանի վրա»։

Նոյեմբերի 1-ի որոշման մեջ ասվում է․

«Ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և 111-րդ հոդվածի 2-րդ մասով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով և 88-րդ հոդվածի 2-րդ մասով, Սամվել Ռաֆյանի հետ 2015թ. հոկտեմբերի 29-ին կնքված աշխատանքային պայմանագրի 2-րդ գլխի 2.1 կետը և 2020թ. հոկտեմբերի 30-ին կնքված համաձայնագրի 1-ին կետը՝

1. Սամվել Ռաֆյանին՝ 2021 թվականի նոյեմբերի 1-ից, ազատել «Թիվ 5 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի պաշտոնից:

2. Հիմք ընդունելով Սամվել Ռաֆյանի դիմումը` «Թիվ 5 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես՝ մինչև ընկերության տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար մրցույթում հաղթող ճանաչվելը, դնել Սամվել Ռաֆյանի վրա»։

337