
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը խոստովանել է, որ անդամ երկրների միջև Ուկրաինայի՝ դաշինքին միանալու հարցում կոնսենսուս չկա։
«Առաջին հերթին մենք ամրապնդել ենք մեր գործընկերությունը, մենք ավելի սերտորեն ենք աշխատում նրանց հետ։ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու համար նրանք պետք է համապատասխանեն ՆԱՏՕ-ի չափանիշներին: Մենք օգնում ենք նրանց պայքարել կոռուպցիայի դեմ, բայց 30 դաշնակիցներ պետք է համաձայնվեն։ Այժմ ՆԱՏՕ-ն կոնսենսուսային համաձայնություն չունի Ուկրաինային լիիրավ անդամ դառնալու շուրջ»,- ասել է գլխավոր քարտուղարը:
Ստոլտենբերգը նաև նշել է, որ վերջերս Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ նա հայտնել է ՆԱՏՕ-ի աջակցությունը երկրի «ամբողջականությանը և ինքնիշխանությանը»։ Ուկրաինայի ղեկավարը, ըստ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի, ցանկանում է «ավելին», քան աջակցությունը, այն է՝ հասնել կազմակերպության «լիարժեք անդամակցությանը»։