Մակունցն ԱՄՆ Սենատի անդամ Քրիս Վան Հոլենի հետ զրույցում կարևորել է միջազգային հանրության կողմից ադրբեջանական սադրիչ գործողությունների դատապարտումը
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հեռավար հանդիպում է ունեցել ԱՄՆ Սենատի անդամ Քրիս Վան Հոլենի հետ:
Դեսպան Մակունցը սենատորին տեղեկացրել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից սանձազերծված ագրեսիայի և Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ներխուժման մասին։ Նա կարևորել է միջազգային հանրության կողմից ադրբեջանական սադրիչ գործողությունների դատապարտումը։
Սենատոր Վան Հոլլենը մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի կապակցությամբ և ընդգծել, որ նշյալ խնդիրը կներկայացնի Սենատի գործընկերների ուշադրությանը։
17 Նոյեմբեր, 2021 14:24
579
Բովանդակալից հանդիպում՝ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի հետ․ Լիլիթ Մակունց
06 Մայիս, 2026 21:33
Լիլիթ Մակունցը և Փիթըր Դ. Անդրեոլը ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգին առնչվող հարցեր են քննարկել
23 Ապրիլ, 2026 19:42
Մակունցն ու Հարությունյանը Լոս Անջելեսի հայ համայնքի հետ քննարկել են ՀՀ ներքաղաքական վերջին զարգացումները
20 Փետրվար, 2026 10:19