Արգենտինայի ֆուտբոլի հավաքականն ապահովեց մասնակցությունը Քաթարում կայանալիք 2022 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչին։ Այս մասին հայտնի է դարձել հարավամերիկյան ընտրական մրցաշարի 14-րդ տուրի հանդիպումներից հետո։

 

Աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլի տնային խաղում Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականը ոչ-ոքի խաղաց Բրազիլիայի հետ։

Սան Խուանի «Բիսենտենարիո» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվել է 0:0 հաշվով։ Բրազիլիայի և Արգենտինայի հավաքականները անցկացրել են 13-ական հանդիպում։ Բրազիլացիները 35 միավորով խմբում զբաղեցնում են առաջին տեղը։ Թիմն արդեն երաշխավորել է իր մասնակցությունը մրցաշարի եզրափակիչում։ Արգենտինացիները 29 միավորով զբաղեցնում են երկրորդ հորիզոնականը։

Արգենտինայի հավաքականը որակավորման փուլի հաջորդ հանդիպումը կանցկացնի հունվարի 27-ին Չիլիի ընտրանու հետ, նույն օրը բրազիլացիները հյուրընկալվելիս կհանդիպեն էկվադորցիների հետ։

Արգենտինայի և Բրազիլիայի հավաքականները միմյանց դեմ դուրս են եկել 109-րդ անգամ։ Բրազիլացիների հաշվին կա 43 հաղթանակ, իսկ արգենտինացիները հաղթել են 40 հանդիպում, սակայն 26 խաղում էլ հաղթողին պարզել չի հաջողվել։

609