Նոյեմբերի 16-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած մարտական գործողություններից հետո Պաշտպանության նախարարությունը հայտարարել է մեկ զոհված զինծառայողի մասին։ Այս հաղորդագրության ֆոնին, ՊՆ-ն քննադատության թիրախ է դառնում՝ մեղադրվելով զոհերի իրական թվերը չհրապարակելու մեջ, գրում է armenianews.net կայքը:

Բանն այն է, որ Պաշտպանության նախարարությունը զինծառայողների զոհվելու պարագայում հանրայնացնում է այդ տվյալները միայն այն դեպքում, երբ տեղի է ունեցել զոհված զինծառայողի իդենտիֆիկացիա, և միայն այն բանից հետո, երբ պատշաճ կերպով տեղեկացրել է զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին։ Այստեղից հետևում է, որ 24 զինծառայողների ճակատագիրը անհայտ լինելու մասին ՊՆ հայտարարությունը լիովին տրամաբանական է։

Քանի դեռ իդենտիֆիկացված չեն և պարզված չէ նրանց զոհվելու կամ գերի ընկած լինելու փաստը, նախարարությունը անգամ բարոյական իրավունք չունի նրանց դասել զոհվածների շարքում։ Պաշտպանության նախարարությունը ամբողջական հաստատված տեղեկատվություն ունենալու պարագայում միայն կարող է հրապարակել իրական պատկերը, ինչի համար, բնականաբար, անհրաժեշտ է որոշակի ժամանակ։

11333