Նարեկ Մկրտչյանը հայտնեց պատերազմում զոհվածների, անհետ կորածների և գերեվարվածների թիվը

ՀՀ քննչական կոմիտեի հոկտեմբեր ամսվա տվյալների համաձայն՝ 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց թիվը կազմում է 3788 անձ, այդ թվում՝ 3712 զինծառայող և 76 քաղաքացիական անձ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում այս մասին հայտարարեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության հարցապնդմանը։
«Անհայտ կորած է համարվում 222 զինծառայող և 21 քաղաքացիական անձ։ Ադրբեջանի կողմից գերության մեջ պահվող ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը կազմում է 40 մարդ, այդ թվում՝ 37 զինծառայող և 3 քաղաքացիական անձ»,- ասաց Մկրտչյանը։
Նախարարը հայտնեց, որ այս ընթացքում Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետություն է հանձնվել 114 զինծառայող և քաղաքացիական անձ։
17 Նոյեմբեր, 2021 20:06
362
ՀԷՑ-ի գլխամասային գրասենյակում և ՀԷՑ -ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տանը անհետաձգելի քննչական գործողություններ են իրականացվում
08 Հուլիս, 2025 10:05
ԱՍՀ նախարարը շնորհակալագիր է հանձնել Հայաստանում իր առաքելությունն ավարտող ՊՀԾ ղեկավարին
24 Հունիս, 2025 11:51
Կանանց տնտեսական ներուժի զարգացմանն ուղղված նախաձեռնությունները ԱՍՀՆ-ի մշտական ուշադրության կենտրոնում են. Նարեկ Մկրտչյան
23 Հունիս, 2025 15:30
2020թ․ նոյեմբերի 9-ից առ այսօր քանի՞ զենքի գործադրմամբ իշխանության յուրացման բացահայտված դեպք ենք ունեցել․Մկրտչյան
07 Հուլիս, 2025 16:36
Իրենց քեֆերի հաշիվը փակեց զինվորը՝ շատերը, ցավոք, իրենց կյանքի գնով․Մկրտչյան (տեսանյութ)
07 Հուլիս, 2025 12:40
Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը Աշխարհի գավաթի խաղարկությունում մեկնարկել են հաղթանակով
07 Հուլիս, 2025 12:12