«Ես ձեզ համար վատ լուր ունեմ։ Ես Հայաստանի Հանրապետության չորս քրեակատարողական հիմնարկներում եղել եմ և ամենևին վատ չեմ զգացել ինձ քրեակատարողական հիմնարկներում»։

Այսպես  է պատասխանել Նիկոլ Փաշինյանը «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Հայկ Մամիջանյանին, որը փորձում էր սպառնալ վարչապետին քրեակատարողական հաստատություններով։ Ստանալով նման պատասխան՝ խմբակցության անդամները լքեցին դահլիճը, ինչին ևս անդրադարձավ վարչապետը։

«Գիտեք, մարդիկ կան, որոնց շատ հեշտ է քրեակատարողական հիմնարկներով վախեցնել, տեսեք՝ քրեակատարողական հիմնարկի անունը տվեցի, ամբողջ խմբակցությամբ փախան։ Որևէ բառ, տերմին, արտահայտություն օգտագործելուց առաջ մտածեք, թե եթե այդ բառակապակցությունը ձեզ նայելով ասեն, ձեզ հետ ինչ է կատարվելու։ Տեսանք ինչ է կատարվում միայն բառակապակցությունը վերադարձնելով»,- հայտարարեց ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը։

6676