ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ։

Սիրելի՛ ուսանողներ,

ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ:

Ուսանողությունը յուրաքանչյուր պետության հենասյունն է, հուսալի ապագայի երաշխիքը:

Մեր երկրի առջև ծառացող մարտահրավերներին դիմակայելու համար մեզ անհրաժեշտ են որակյալ կրթություն, գիտական առաջադեմ միտք, կարգապահություն և տքնաջան աշխատանք: Որդեգրելով ուսանողակենտրոն ուսուցման փիլիսոփայությունը՝ Երևանի պետական համալսարանն իր պրոֆեսորադասախոսական կազմով ու բարեփոխումների նոր ծրագրով պատրաստ է ձեզ ապահովելու մրցունակ գիտելիքներով։

Համոզված եմ, որ մենք միասին կկարողանանք ստեղծել արդի մարտահրավերներին արձագանքող, գիտությունը և նորարարությունները խթանող, միջազգային մակարդակում տեսանելի ու մրցունակ գիտահետազոտական կենսունակ միջավայր և կհաղթահարենք բոլոր դժվարությունները:

Սիրելի՛ ուսանողներ, եղե՛ք ստեղծագործ, համարձակ, լավ սովորե՛ք, օգտվե՛ք ձեզ ընձեռված բոլոր հնարավորություններից ու իրականացրե՛ք ձեր երազանքները:

1112