ԵԱՀԿ գործող նախագահը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարն ու դեէսկալացիայի կոչ արելԵ

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ռուսական կողմի միջնորդությամբ հաստատված հրադադարը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում:
«Խոսեցի Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ, ողջունեցի Հայաստանի և Ադրբեջանի միջև Ռուսաստանի միջնորդությամբ հաստատված հրադադարն ու դեէսկալացիայի կոչ արեցի: Խորապես ցավում եմ զոհերի համար: Վերահաստատում եմ իմ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու իմ անձնական ներկայացուցիչ շարունակական գործընթացին»,- գրել է Լինդեն:
18 Նոյեմբեր, 2021 02:46
536
Ալեն Սիմոնյանը իտալացի գործընկերների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում պահվող հայ գերիների հայրենադարձության խնդրի վրա․ տեսանյութ
22 Փետրվար, 2025 11:40
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
19 Փետրվար, 2025 21:52
ՀՀ-ն ստացել է Բեռնի կոնվենցիայի շրջանակում դեռևս 2023-ին սկսված արբիտրաժային գործով Ադրբեջանի ներկայացրած հայցադիմումը
14 Փետրվար, 2025 14:08